1 мая 2019 г.

Միշտ ապրում ես թվացյալ զգացողությամբ, որ ամբողջ տարածությունը, կամ դրա մասը, որը զբաղեցված չէ, պատկանում է քեզ: Հեշտությամբ ընդունում ես նաև մեկ ուրիշի ներկայությունը, եթե նա քեզնից առաջ է հայտնվել այնտեղ, և գրեթե չես կարողանում հաղթահարել անհարմարությունը, երբ մեկ ուրիշը հայտնվում է քեզնից հետո, ու ոչ այնքան խանդն է ստիպում չհանդուրժել, որքան գիտակցումը սկզբնական զգացողության թվացյալ լինելու` ճշմարտության հետ առերեսումը, որ չես ներդաշնակվել ամբողջ տարածությանը` այն քեզ չի պատկանում:
Իհարկե կարող ես փորձել ցանկապատել, պատնեշել, ականապատել (ինչով, որպես կանոն, ինքնախաբվում են շատերը), բայց, միևնույն է, քոնը կլինի այնքանը, ինչքանին կարողացել ես ներդաշնակվել, ուստի, եթե հայտնվել է ուրիշը, ապա` խելամիտ է հանդուրժելը, եթե երջանկություն ունես ներդաշնակված մասում, կամ` հեռանալը` տարածությունը կրողին թողնելով հնարավորություն ստանալ ավելին, քան կարողացել ես տալ ինքդ, և իմաստուն է ավելի` ի սկզբանե ապրել գիտակցությամբ, որ ամբողջին ներդաշնակվել չես կարող, եթե անգամ կարողացել ես, ու թողնել տարածություն, որում նրա ազատությունը կլինի միակ երաշխիքը անկեղծության: 

© «ԱՄԵՆ», Տիգրան Գորշ 



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայկական երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճ...