28 мар. 2021 г.

2/անտիպ

Ինչպե՞ս կարող է բարձր և բարձրացնող լինել սերը նրա, ում կրոնը փրկության աղերս է, պատմությունը՝ փրկվելու փորձարարություն, քաղաքական գիտակցությունը՝ փրկելու խոստումների կշռում, 

Ինչպե՞ս կարող է ցածր և ցածրացնող չլինել սերը նրա, ում գրականությունը  ողբաբառաչանք է հուսախաբության՝ աղերսանքում, փորձարարության մեջ ու խոստումներում, 

Բայց, նաև, ինչպե՞ս կարող է այսչափ ինքնաոչնչացման հակված սերն այսքան երկար մեռնել 

 այսքան մեռնել ու չգիտակցել, որ ոչ թե փրկվելու, այլ ինքնարարման համար է ստեղծվել։

© Տիգրան Գորշ / անտիպ



14 мар. 2021 г.

1/անտիպ

… որովհետև միշտ կիսատ ենք մեռել

ու վեր չենք հառնել մոխրից,

փտած բնին շիվ ենք աճել

ու արմատ չենք բռնել հողից։


© Տիգրան Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...