30 апр. 2021 г.

6/անտիպ

Այնպիսի բարոյականության միջավայրում, որտեղ ընտրությունը «պառաված կույսի» և «կուսացած պառավի» մեջ է, սերը, որպես բարձր բանականություն, նախընտրում է «պոռնկատանը» ինքնամոռացվել 

© Տիգրան Գորշ / անտիպ

9 апр. 2021 г.

5/անտիպ

Եթե չենք կարողանալու վերակենդանացնել մերը (նույնն է, թե ինքներս հարությամբ հասնել նրանց կենդանությանը), առավել ևս եթե չենք կարողանալու ծնել նորը, ապա գոնե եղած օտարին արժե ազատել եկեղեցու պատերից և խաչի կապանքներից -

բարձրացնել մեր սարերը,

մեր ձորերը գլորել,

մեր քամիներով ծեծել,

այրել մեր արևով 

- դաստիարակել հայեցի՝ դարձնել ազգային։

Եթե չենք կարողանալու վերադառնալ մեզ ծնողին, առավել ևս եթե չենք կարողանալու լինել ծնելով, գոնե արժե դառնալ ծնող՝ եղած որբին որդեգրելով, ապա և՝ վերածնվել որբությունից ազատվելով 

© Տիգրան Գորշ / անտիպ

5 апр. 2021 г.

4/անտիպ

Աշխարհը չգիտի լինելս ու չի իմանալու չլինելս, բայց տիեզերքը ցույց է տվել անհրաժեշտությունս՝ արարելով ինձ ՀԱՅ։

«Հաջորդ» մարդը ևս, որի համեմատ մարդ բանականը համարվելու է նախորդող տեսակ, ծագելու է հայկական լեռնաշխարհում ու սահմանվելու է ՄԱՐԴ ԻՆՔՆԱՐԱՐ։


© Տիգրան Գորշ / անտիպ

4 апр. 2021 г.

3/անտիպ

կիսատ ես քո իսկ կրոնում,
ու քո աստվածն է արդեն քեզնից փրկվելու գանգատ անում, որովհետև խղճի մեջ փնթի ես այնքան, ինչքան նեղ՝ հպարտության, որ լցվում է գինու առաջին իսկ բաժակից ու փսխվում՝ երկրորդից։ կիսատ ես քո իսկ հավատքում․ անմահությանը հավատալով՝ անամոթ ես ապրում, մատաղ կյանքը զոհածի վկայությամբ՝ ապրելու օր ես մուրում, ու ոչ քո իսկ կրոնի, քո իսկ աստծուց, մուրում ես տունդ, որդուդ, ․․․ աստծուդ խլած թշնամուց։ ․․․ կիսատ ես քո իսկ ես-ում, ու ինձ էլ ես կիսատում, բայց թեկուզ կրոնդ խորթ է ինձ և հարազատ չէ աստվածդ, իմն ես դու և իմն է ամոթդ

© Տիգրան Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...