13 авг. 2021 г.

31/անտիպ

 որովհետև ամբողջական չենք քննել մեր հայրերին, չենք տեսել ու չենք արհամարհել նրանց թուլությունները:

․․․ ուրեմն այլ բան ունակ չենք անելու ինքներս ու անելն էլ անօգուտ է, քանի դեռ (նախ) չենք անկեղծացել հաջորդ սերնդի համար՝ այսօրվանից սիրելով մեր խեղճության նկատմամբ մեր զավակների վաղվա արհամարհանքը, որը պետք է ծնվի նրանց ուժից և ուժեղացնի նրանց։ 

© Տիգրան Գորշ / անտիպ

12 авг. 2021 г.

30/անտիպ

Նժդեհական մտածություն.

Ընդամենը մեկ սերունդ, եթե մորթապաշտորեն, ընչաքաղցորեն և երկչոտորեն չկառչի կյանքից, հաջորդը կլինի նվաճող և կապրեն երրորդն ու հաջորդողները, ասել է թե՝ վերջ կտրվի Հայի հարատև դանդաղամահությանը։

© Տիգրան Գորշ / անտիպ

10 авг. 2021 г.

29/անտիպ

Իբրև բոլոր ժամանակների ուսուցիչ՝ մեր «Կոնֆուցիոս»,

Իբրև փիլիսոփայության խորհրդանիշ՝ մեր «Սոկրատ»,

Իբրև վերմարդկային իմաստնություն՝ մեր «Նիցշե»,

Ու նման երկրորդը չկա, կա միայն ինքը՝ Գարեգին Նժդեհը, ում, սակայն, չունենք այնքան, որ իրապես կոչենք մերը։
Չունենք, որովհետև նրան ունենալու համար՝ որակապես չկանք.
չկանք, գուցե միայն նրա համար, որ իրականում նա ոչ թե զավակ, այլ՝ նախահայր է ազգի, որ դեռ պետք է ինքնարարվի։

© Տիգրան Գորշ / անտիպ






5 авг. 2021 г.

28/անտիպ

 ինքնարարների օրհնության երգը.

Չկա ավելի տխուր երգ, քան օրորոցայինը, որ ստիպված է եղել երգել հայրը, ու չկա ավելի հոգեհանը, քան այն, որ երգվել է ինքզինքը՝ 

© Տիգրան Գորշ / անտիպ

27/անտիպ

Ներցեղային և միջցեղային պայքարը, իբրև զարգացման բնական օրենք, մարդու համար վաղուց իրեն սպառել է, և, իբրև այդպիսին, հակատիեզերական է, բայց, իր ամբողջ կործանարար հետևանքով հանդերձ, շարունակվում է կիրառվել (նաև որպես պահանջի հասունացումը զսպող խաբկանք), քանի դեռ հետագա զարգացումն ապահովող նորը չի գտնվել, որի մասին ինձ հաստատապես հայտնի է այն, որ անկախ սահմանումից՝ այն անպայման իր մեջ կրելու է մարդու ինքնարարման գաղափարը, որին այլընտրանք պարզապես չկա և այդ ճշմարտությունը յուրացնելու հետաձգումից, կամ հապաղումից նվազում է հնարավորությունների պաշարը։

© Տիգրան Գորշ / անտիպ

3 авг. 2021 г.

26/անտիպ

 թեպետ, կարելի էր փոխարինել հարմար կոշիկով,

բայց անգամ հաճույք կա նրանում, երբ հանգստանալդ առավելապես այն է, որ մեղմանում է սեղմող կոշիկներիդ տված ցավը, որն առաջանում է շաբաթվա առաջին օրվա երկրորդ կեսից և ուղեկցում է մինչև …, ու, նաև, բանականությունը քնանալուց զերծ պահող հիշողությունների (վեր)ապրում կա 

© Տիգրան Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...