18 окт. 2021 г.

… իրականում ծիծաղկոտ մանչի և խորշոմադեմ ծերունու երկատված ամբողջություն եմ …

Երբեք ինձ միայն գթասիրտ չեմ համարել, բայց միջավայրի վերաբերմունքից առաջացող չարությունս ճնշել ու կարծես վերջնականապես սպանել եմ` սովորելով դրսի հարվածները ուղղել ներսիս ամբողջականությունը կառուցելուն անհրաժեշտ գամերին, բայց սրանում էլ հասել եմ ծայրահեղության, ինչը ոչ մեկին խորհուրդ չեմ տա, քանզի ալեկոծության ժամանակ ցամաքին մնալու փոխարեն նետվում եմ օվկիանոս ու նավարկում առավել ուժգին` էլ ավելի հեռանալով ապրելու կենսական պայմաններից:
Գերմարդ եմ, թե մարդուկ, որոշելը չունի նշանակություն, երբ երկուսն էլ դժվարանում են ապրել մարդկանց աշխարհում, ու\բայց իրականում ծիծաղկոտ մանչի և խորշոմադեմ ծերունու երկատված ամբողջություն եմ` ապրել տենչացող, բայց մենակ անկարող և կյանքը ճանաչած, բայց այլևս անպետք:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...