17 окт. 2021 г.

… մարդու համար տիրելը սիրելու նախապայման-նպատակ է

Երբ սովորում ես սիրել այն, ինչը դեռ քեզ չի պատկանում, հույս կա, որ քեզ էլ կսիրեն։ Երբ սովորում ես սիրել այն, ինչը երբևէ չի էլ պատկանելու քեզ, հույսը վերաճում է հավատի. քեզ հաստատ սիրում են:
Ու քանի որ իրականում մեզ ոչինչ էլ չի կարող պատկանել, սովորելով հնարավոր է ամբողջ գոյության սերը նվաճել։ Բայց սա, թերևս, ամենադժվար ուսանելին է, քանզի մարդու համար տիրելը սիրելու նախապայման-նպատակ է։

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...