17 окт. 2021 г.

… նրանց փոխարեն ես դա կանեի անհապաղ, առանց վարանելու …

Հանդուրժողականությամբ ինձ առավելապես զարմացնում են մարդիկ, ովքեր ինձանից չեն հրաժարվում, այն դեպքում, երբ նրանց փոխարեն ես դա կանեի անհապաղ, առանց վարանելու, եթե հնարավորություն ունենայի ինքս ինձանից հրաժարվել:
Կարծում եմ՝ բոլորն էլ երբևէ ապրում են նման ցանկություն, որի իրագործման անկարողությունը շատերի մոտ վերաճում է եսասիրության՝ որպես ինքնահանդուրժման հնար, և ուրիշների հանդուրժողականությունը նրանց համար դառնում է ակնկալվող պիտին։

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...