18 окт. 2021 г.

… հանդիպում են միայն մառախլապատ գիշերում, երբ սահմանագիծն անտեսանելի է դառնում խավարում:

Հպարտությունը ճախրում է երկնքում, իմաստնությունը` լողում օվկիանոսի խորքերում: Միասին երբեք չեն գնում, բայց մեկը մյուսի ուղղությամբ հաճախ են նայում` հպարտությունը հիանում է օվկանոսից արտացոլվող իր իսկ ճախրանքով, իմաստնությունը` երկնքի հանդեպ իր խորության զգացումով, ու հանդիպում են միայն մառախլապատ գիշերում, երբ սահմանագիծն անտեսանելի է դառնում խավարում:
Եվ այսպես, քանի դեռ հանդիպումը հավերժական չի դառնում` երբ իմաստնությունն անշունչ բարձրանում է վեր, հպարտությունը` ընկնում վար, ու կարևոր չէ, թե առաջինը որը. մեկն առանց մյուսի ապրել չի ուզում:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...