18 окт. 2021 г.

Հետևորդ, առաջնորդ, թե՞...

Գլխիկոր հետևորդները պարբերաբար առիթ են ունենում առջևից գնացողի հետույքին բախվել, քանի դեռ այլևս ետ քաշվելն էլ դառնում է անհնար և դեռ լավ է, որ այդքանով սահմանափակվում է՝ իսկ եթե առաջնորդը հանկարծ կտրուկ շրջվի՞: Զավեշտալին այն է, որ հետևորդի այլ տեսակ չի էլ լինում: Թող չշտապեն հրճվել առաջնորդները. նրանք էլ ապրում են միշտ հետույքում օտար մարմին կրելով ու հաշվի առնելով այն, որ հետևորդները մշտապես բազմություն են, զրոյական է դառնում հնարավորությունը` գոնե ժամանակ առ ժամանակ շրջվել կարողանալու՝ ցավը մեղմելու: 
Եթե քո թիկունքում և առջևում բացարձակ դատարկություն է, չկա անգամ մեկ հետևորդ, իսկ առջևում բազում անակնկալներ, ապա ողջունում եմ քեզ. դու ունես հնարավորություն ապրել մաքուր երեսով և արժանապատիվ` լինել բացառիկ տեսակով երրորդը:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...