20 окт. 2021 г.

Քեզանից դուրս քեզ չես գտնի, կամ մարդն ինքնին կատարյալ է.

Ոչ ոք կատարյալ չէ. համընդունված մոլորություն, մեծագույն սուտ, որն ունի բացառապես սոցիալական ծագում և նպատակային մեթոդ` անհատականությունները ոչնչացնելով կառավարելի ամբոխներ ու զանգվածներ ստեղծել: Քո լինելու համար անհրաժեշտ է այն ամենն, ինչից որ կազմված ես՝ կաս կոնկրետ պահի ու տարածության մեջ` հենց նման համադրությամբ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՍ: Հաջորդ ակնթարթին այլ ես, մյուսին` ուրիշ, … փոփոխական ես, բայց միշտ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՍ: Բոլորը համատարած զոմբիացվում ու հեռացվում են սեփական ԵՍ-ի ինքնին կատարյալ լինելու բնածին զգացողությունից, որ ավելի սուր արտահայտված է երեխաների մոտ ու, որի դեմ անգիտակից գործում ենք դաստիարակությամբ, քարոզով, տնտեսական ու քաղաքական ճնշմամբ, …: 
Սա համաշխարհային «աղանդի» գործիք է ու, որքան էլ տարօրինակ թվա, առաջին «ներարկումը» անում են ծնողները: Եվ, փաստորեն, մոլորվում ենք մոլորությունից դուրս գալու ճամփին, դառնում անկատար` կատարելության ձգտելով: Մարդն ինքնին կատարյալ է. անկատար է գիտակցությունը, որ շեղում է այդ զգացողությունից:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...