18 окт. 2021 г.

… միակ պայմանը անսահման (իրական) սերն է։

Հաճախ, հարաբերությունները չեն ստացվում կամ վնասվում են, երբ դրանց պայմանը ավելի է կարևորվում, քան հենց հարաբերությունը, և հատկապես անկեղծության պայմանը, որի դիմաց անտեսվում է անգամ սերը:
Անկեղծության բացարձակացումը նման է կացնի, որով կարող ես վնասել ու ինքնավնասվել, երբ դրանով փորձում ես հղկել կամ պաշտպանել հարաբերությունը, ու այդպես էլ լինում է, երբ ավելի շատ չասվածում ենք անկեղծություն փնտրում, քան լսածում: Բայց լինում են գաղտնինքներ, որոնց պարզապես պետք չէ կպնել, առավել ևս եթե հարցնելու միակ միտումը ենթադրության մեջ համոզվելն է` ինչը հաճախ, եթե ոչ միշտ, դրա համար էլ տրվում է: Գաղտնիքը անվնաս է, քանի դեռ չի հնչել հարցը, որից հետո պիտի ընտրվի սուտը, կամ` ճշմարտությունը, իսկ եթե ճշմարտությունը սպանո՞ղ է` որպիսին լինում է և հնարավոր չէ չընդունել` դրա հանդեպ անսահման սիրով հանդերձ, ու նա՛ էլ մեկն է, ով չի ստելու, երբ հարցը հնչի և լռում է, որովհետև սիրում է …
Երբեմն, երջանկությունը չկորցնելու միակ միջոցը ենթադրությունից առաջ չանցնելն է` հարցի զսպումն է, ճիշտ այնպես, ինչպես մյուսի մոտ զսպվում է գաղտնիքը` հույսով, որ դրանից մնացել է միայն չասվելը` ինչպես հաճախ լինում է գաղտնիքների դեպքում, և ստացվում է հարցը չի հնչել, բայց տրվել է, պատասխանը չի տրվել, բայց լսվել է, ու ինքնազսպումների հանրագումարում ստացվում է կապող հանգույց և ոչ դրա մասնատում, ու սա հարաբերության մեջ ձեռք բերված գերիմաստնություն է, որի միակ պայմանը անսահման (իրական) սերն է։

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...