2 нояб. 2021 г.

ուզում ես ճանաչել էություն աստվածային, պետք է առերեսվես սատանային

Շատերին կհանդիպես, ում պատկերը կսիրես, և քիչ չեն լինի նրանք, ովքեր կսիրեն պատկերը քո, բայց պաշտելին նրանում կհանդիպես, ում միջով իրական եսդ կսիրես` գիտակցելով` մինչ այդ համբուրվել ես, որ եսամոլությունդ գոհացնես, ու քե՛զ էլ համբուրել են ճիշտ այդպես, ուստի` ուզում ես ճանաչել էություն աստվածային, պետք է առերեսվես սատանային. առանց ինքդ քեզ ատելու՝ իսկական Սեր չես ապրելու:
Սիրո հավերժացման միակ բանաձև.
Մի ձեռքում տենչալի կիրք, մյուսում՝ կրծքին սեղմված դանակ, ու համբույր՝ որպես կարոտից ճաքած շուրթերի արնահոսումը կանգնեցնելու միակ միջոց. ինքնասպանվել՝ տիրելով կամ հեռանալ-արնաքամվելով, և չունենալ ընտրություն, քան ապրել այդ քաղցրահամ տառապանքով՝ իրար ձգտելու անհագ կիրք-կարոտով:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...