31 окт. 2021 г.

անասունները մեր և նրանց միջև ընկած զրոյի տիրույթում են …

Եթե մարդ ենք կոչվում լոկ նրա համար, որ կան անասուններ, ապա ավելի անասուն ենք, քան անասունը, ու եթե աստվածները դրական անսահմանություն են, ապա անասունները մեր և նրանց միջև ընկած զրոյի տիրույթում են 

Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ


Անապատում գտնվող ջրհորի միակ ուրախությունը երբեմն հանդիպող ծարավներն են, ու, նաև, նրա գոյության միակ իմաստը …


Գրողը գրում է, որ ապրի, մտածողը` չմեռնի, ու վերջինիս համար անպատվաբեր է կոչվել գրող և/ կամ գրչի սիրունությամբ նույնացվել:




















© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ


Մարդիկ բավականություն են ստանում իրենցից խելացիի սխալ, և չարանում` հիմարի ճիշտ արարքից:

Առաջին դեպքում լինում է այն, ինչ ներքուստ սպասում էին, երկրորդ դեպքում այն` ինչ արհամարհաբար անհավանական էին համարում: Իսկ մինչ այդ, զվարճանում են հիմարի շարունակական սխալ և չարանում` խելացիի ճիշտ արարքներով:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Ցինիզմը նրանում է, երբ նա վերջում երջանկություն է ցանկանում քեզ՝ սպանելու փոխարեն …

Սիրո ցինիզմը նրանում չէ, երբ պարզվում է, որ սիրելիդ է ամենաշատը մենակացումդ ուզել, որովհետև դա է գինը ԱՄԵՆ-ի, որ ցանկանում եք տալ իրար: Ցինիզմը նրանում է, երբ նա վերջում երջանկություն է ցանկանում քեզ՝ սպանելու փոխարեն 

Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ


իսկ, մինչ այդ, ընդամենը սեր, որում ինքնասպանվում են նույն տեղում, և միասին՝ լավագույն դեպքում

Իշխանասիրությունը միշտ չէ, որ պատասխանում է հարցին, թե ինչու ենք փորձում իրար փոխել, քանզի, հաճախ, ուրիշից փորձում ենք ստանալ նրան, ում միջոցով կմարմնավորվի ու այդ կերպ կբավարարվի ինքներս մեզ հասկանալու, հետևաբար՝ ինքնաոչնչացման տենչը: Ըստ այդմ, այդ փորձերը չեն բացառելու վիրավորանքը ոչ մի հարաբերության մեջ, քանի դեռ չի ընկալվել սիրո այն իսկականը, որն ավարտվում է մեկը մյուսի սպանությամբ, իսկ, մինչ այդ, ընդամենը սեր, որում ինքնասպանվում են նույն տեղում, և միասին՝ լավագույն դեպքում:

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...