20 окт. 2021 г.

Աստծո մասին.

Մարդիկ, մերկանալով, ազատվեցին նորաձևության մեջ ձեռք բերած թշնամանքից, բայց նրանց հաշտությունը տևեց մինչև ոճաբանին հանդիպելը 

© Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ


կա՜թու՜մ ե՜նք …

Նախ` ցանկանում ենք հարաբերություն, որտեղ խոսելն անսպառ կլինի (խակ ենք), ապա՝ հարաբերություն, որտեղ կհանգենք լռության (հասունանում ենք), և միայն այն հետոյում, որը կոչվում է վերջում, տենչում ենք հարաբերություն, որը կսկսվի լռությամբ (հասած ենք անքաղելի շատ). կա՜թու՜մ ե՜նք …

Միայն դրանից հետո շարունակվող հարաբերության մեջ կարող ես վստահ լինել, որ ՀԵՆՑ ՔԵԶ:

Ոչ հենց քեզ, այլ` քո մասին պատկերացումը, որի կազմելուն ակտիվ մասնակցել ես նաև ինքդ, ու ճշմարտության հետ անխուսափելի առերեսումից հետո, գոնե, բոլոր հնարավոր դեպքերից ճիշտ է ընտրել մեկը. թեկուզ նրա հիասթափության գնով`«պարտադրել» իսկական ես-ը և ոչ մի դեպքում` դրա այլանդակումը:
Միայն դրանից հետո շարունակվող հարաբերության մեջ կարող ես վստահ լինել, որ ՀԵՆՑ ՔԵԶ:
«Եղիր այն, ինչ կաս». սրան չի դիմանում ոչ մի հարաբերություն, և անխուսափելիորեն հետևում է բաժանում, բայց և առանց դրա էլ չի ստացվում լիարժեք ինքնամբողջացում. երկատվելով գտնել ընկերություն, թե՝ մեկ դառնալով մենակություն, ահա առաջին ընտրությունը, որի առաջ կանգնում ենք շեմքի այն կողմում:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Իսկ դու կարծում էիր խի՞ղճն է ծանրանում.

Ի՞նչ է զգում այն «ուղիղ աղիքավորը», երբ իր ոսկեզոծ զուգարանակոնքին տնքալուց հանկարծ ականջն է ընկնում հրանոթներից հերթական կրակի մասին լուրը` ոչինչ. ընդհամենը մեծանում է տնքոցը, կրկնապատկվում` «արարումը»:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


… մարդն իմացությամբ հագեցնում է միայն իրեն խժռող հպարտությունը ...

(Ինքնա)ճանաչողությունն աղբյուրից ջուր խմելու պես բան է՝ պետք է հպարտությունդ վայր դնես, որ մի բուռ առնես, ու պետք է երկար ծնկներումդ պահես, որ հագենաս, ավելցուկն էլ ապերախտաբար կոյուղին չթափես, բայց … ու մարդն իմացությամբ հագեցնում է միայն իրեն խժռող հպարտությունը՝ վերածվելով բանիմաց անասունի, այդ կերպ՝ ավելի անասունի, քան անասունն է 

© Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ

Ուժը սխալվելու իրավունքն է, առանց որի՝ ճշմարտությունը վերածվում է վիճակախաղի

Ուժը սխալվելու իրավունքն է, առանց որի՝ ճշմարտությունը վերածվում է վիճակախաղի, անհաջողության դեպքում էլ՝ հուղարկավորության ողբաբառաչանքի:

Սխալն էլ կարելի է ընտրել՝ առանց դրա իրավունքի, որն անպայման ենթադրում է համարձակություն՝ երբեմն արժանացող հերոսացման, հաճախ՝ պարսավանքի:

© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ

քան փիլիսոփայությունը, ոչինչ այդչափ կիրք չունի

Չկա ձանձրալի բան ավելի, քան փիլիսոփայությունն առանց ճանաչողության կրքի, ու բայց քան փիլիսոփայությունը, ոչինչ այդչափ կիրք չունի, որը, սակայն, ամեն ոք կրելու բովանդակություն չունի:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Էությամբ Ուսուցիչ.

Նա չի դադարում սովորեցնել «թռչել»` իմանալով օրինաչափությունը, որ առաջինը հենց իրեն են լքելու, քանզի գիտակցում է ճշմարտությունը, որ «բանտարկված» չկա տարբերություն` «թռչուն ես» , թե` «սողուն», «բանտապահը» հարգում է, թե` անարգում, ու աշակերտի «ճախրանքին» հետևելն է իր ուրախությունը, երջանկությունը` նրա երախտագիտությունը:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


Արարում եմ մենություն.

Ինքնարարմանս զուգահեռ՝ արարում եմ իմ իրականությունը, բայց նյութապես այն մնում է նույնը և ոչ նրա համար, որ ինձ վանում է հարստությունը, ուղղակի վերջինիս մեկ գործոնը մարդկանց առկայությունն է, իսկ ես ներս եմ թողնում միայն համահեղինակային իրավունքով՝ ոչ ստրկատիրոջ, ոչ էլ ստրուկի, իսկ վերջինս հեշտ է այնքա՜ն՝ առավելապես օգտագործելով հենց այդպիսին չլինելու նրանց համառությունը, հպարտությունը, խիղճը 

© Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ

… ու արդեն լսվում է այնկողմնային դարպասի ճռռոցը:

Այն, ինչ կոչում ենք գիտեմ, ընդամենը պատկերացում է՝ հաստատված մեր հպարտությամբ, որից ազատվելու ուղին է իրականում կոչվում ճանաչողություն. երբ համեստ վստահությամբ խոստովանում ես ՉԳԻՏԵՄ-ը և ՈՒԶՈՒՄ ԵՄ-ը դառնում է ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ …, ու արդեն լսվում է այնկողմնային դարպասի ճռռոցը:

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայկական երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճ...