© Գորշ
Feb 27, 2026
անտիպ - 28/2026
Երբևէ իմ տեսած ամենասիրուն ժպիտը եղել է այն, որում մահացել էին բոլոր հույզերը։ Ես այն միանգամից խորագրեցի «մահվան ժպիտ»։ Այն նույն չափ սառն էր, նույն կերպ` խորհրդավոր ու այնքա՜ն իմաստավորող ապրելը։ Այդուհետ ես հափշտակված եմ ինքնարարման գաղափարով։
Feb 26, 2026
անտիպ - 27/2026
Ցանկացած իմաստ իր բարձրակետում աբսուրդ է։ Մարդիկ դրան հասնում են, երբ ստիպված են կամ ճանաչողության մոլագար, բոլոր այլ դեպքերում նրանք գտնվում են իմաստալիության միջակայքում (իմաստալից միջակություն)։
Աբսուրդը մարդ բանականի ինքնասպանության անդունդն է, ու ինքնասպաններից քչերին է հաջողվում իրենց թռիչքով բացահայտել, որ աբսուրդն ունի հանդիպակաց ափ. այն խնձահովիտն է սահմանափակ ճանաչողության և ճանաչելիի անսահմանության միջև։
© Գորշ
Feb 25, 2026
Feb 22, 2026
անտիպ - 24/2026
Ինքնարարման ուրվականն առանձնահատուկ սիրում է հայտնվել անկողնում` հատկապես թարմ և ճերմակ, ու երբ մարդու բոլոր վկաներն անհետանում են խավարում, իսկ նրանց ձայները խլանում` քնին նախորդող թմրության մեջ, նա շշնջում է բարձի միջից` բարև՜, միջակությու՛ն, կուզեի՞ր արարիչ լինել ...
© Գորշ
անտիպ - 22/2026
Մարդու և Աստծո միջև անդրադարձող ամոթի լռություն է, Մարդու և Գերմարդու միջև` փոխադարձ արհամարհանքի։
Մարդու և Ինքնարարի միջև չկա փոխպայմանավորում. անտարբերության լռություն է։
© Գորշ
Feb 17, 2026
անտիպ - 20/2026
Երբ մեկը դառնում է արքա, նրա ծնողն ինքնաբերաբար դառնում է արքայածին, ..., աստվածացողի ծնողն էլ ինքնաբերաբար դառնում է աստվածածին։ Կամքս այն է, որ նրանք, ովքեր եղել են (կան) ինքնարարմանս մասնակից, ինձ հանդիպելուց իրենց հայտնաբերեն ավելի բարձրում, քան էին(են)։
Այլանդակ (այլ անդակ) այս գոյությունը կոչվում է «Ես սեր եմ, մնացածը ես չեմ»։
© Գորշ
անտիպ - 19/2026
Մարդիկ խուսափում են ներանձնացումից, քանզի փակ տարածքում զգալի է սեփական շնչառության գարշահոտը։ Ինքնասուզման մեջ գալիս է մի աստիճան, որ դրանից հետոն անհնար է առանց ինքնամաքրման։
© Գորշ
Feb 13, 2026
անտիպ - 18/2026
... էական նշանակություն ունի՝ սահմանը հատվել է տակով, թե` բարձրով. հենց միայն դա՛ էլ նշանակություն ունի։
© Գորշ
Feb 12, 2026
անտիպ - 17/2026
Չկա կնոջ համար առավել ողբերգական դրություն և այդ դրությունն առավել ամբողջական բնութագրող այլ բան, քան այն, երբ նա կարող է կոչվել (համարվել) տղամարդ-կին։
Երբ կինը ցույց է տալիս իր ուժեղ լինելը, այդ կերպ ակնարկում է «թույլ» լինելու տիեզերական իր իրավունքն իրացնելու պահանջի մասին։ ... այդուհետ, երբ ստիպված է, նա լինում է ուժեղ՝ արդեն որպես կենակից տղամարդուն, ապա, հատկապես դրա անգոյութան դեպքում, ամենայն տղամարդկայինին ուղղված արհամարհանք։
Երբ կինը ցույց է տալիս իր ուժեղ լինելը, այդ կերպ ակնարկում է «թույլ» լինելու տիեզերական իր իրավունքն իրացնելու պահանջի մասին։ ... այդուհետ, երբ ստիպված է, նա լինում է ուժեղ՝ արդեն որպես կենակից տղամարդուն, ապա, հատկապես դրա անգոյութան դեպքում, ամենայն տղամարդկայինին ուղղված արհամարհանք։
© Գորշ
Feb 5, 2026
անտիպ - 16/2026
Սարից գլորեցի՝ ոտքի կանգնեց։
Խորտակեցի ծովում՝ լողաց։
Նետեցի անդունդը՝ ճախրեց։
Դիմացավ տապին ու ցրտին, ծարավին ու քաղցին, եթերային օդին ու գերեզմանի անօդին։
Սպանում եմ՝ ինչպես անասունի, ողջ է մնում՝ ինչպես Աստված. ես՝ էլի, ինքն՝ ավելի ... ։
... բայց Աստվա՛ծ էլ պիտի մեռնի, որ ինքնարարում լինի։
© Գորշ
անտիպ - 15/2026
Սերը երբեք և որևէ իմաստով պատկանելու մասին չէ։ Իսկ սիրել իրար նշանակում է հանդիպել նույն սիրո մեջ՝ առանց իմ ու քո։
© Գորշ
անտիպ - 13/2026
Գոյը չունի սկիզբ և չունի վերջ։ Գոյն ինքնարար է։ Սկիզբ ու վերջ ունի միայն գոյաձևը։ Գիտակցականությունը գոյաձև է։ Մարդու համար հայտնի չէ այլ գոյաձև, քան այս գիտակցականն է։ Մահը գոյաձևի ավարտն է, հետևաբար, որպես անմահություն էլ, մարդը ցանկանում է գոյաձևի (գիտակցական) հավերժացումը։ Բայց գոյը կաշկանդված չէ մարդու (չ)իմացությամբ ։
Մարդն էլ գոյ չէ` գոյաձև է:
Մարդն էլ գոյ չէ` գոյաձև է:
© Գորշ
Feb 4, 2026
անտիպ - 12/2026
Յուրաքանչյուր ազգ և անհատ աստվածահաճո է ճիշտ այնքան, ինչքան (ինքնա)ճանաչ և անարատ է իր մայրենի լեզվամտածողությամբ։
© Գորշ
Feb 2, 2026
անտիպ - 11/2026
Մեղքի արարչականության մասին ճառը անընդհատ ընդհատվում էր մեղադրողի «Արդարացու՜մ» հեգնական առարկությամբ` ամեն հաջորդող անգամ ավելի հաստատուն շեշտադրմամբ` կարծես հենց դրանից է կախված վճիռը։ Մեղադրողն այդպես էլ, ընդհուպ մինչև կառափնարան, չհասկացավ, որ մարդասպան (ինքնարարման) այդ դատաստանի հեղինակն ամբաստանյալն է, իսկ ինքը դեռ պետք է հասունանա նաև նրա դահի՛ճը լինելու մեղքին։
© Գորշ
Subscribe to:
Posts (Atom)
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...

















