Oct 19, 2026

2/անտիպ

Էական է ոչ այնքան այն, թե ինչ կա, այլ այն, թե կա արդյոք այդ ինչը հայողը։ Ի վերջո, ճանաչողն է էականացնում ճանաչելիի գոյությունը, գուցե հենց գոյացնում այն։ Որ մարդն էլ ինքն իրեն չի ճանաչում, բավական է նրա գոյությանը կասկածելու և նրան որպես ուրվականի վերաբերվելու համար։
Ինքնարարումը կոչված է ստեղծել ամենը ճանաչողին, ապա և արարողին։

© Գորշ

1/անտիպ

Խաղաղվել նշանակում է դանդաղել։ Ուրիշ բացատրություն, միջոց և պարագա չկա, չկա նաև դրա վերջնակետը, բայց վստահաբար կա այն սահմանը, որից անդին տիեզերական քաոսը դառնում է տեսանելի` իբրև կատարյալ ներդաշնակություն՝ հարաշարժ ինքնարարչության։

© Գորշ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...