© Գորշ
30 янв. 2026 г.
անտիպ - 10/2026
Ի դեպ, ամեն նույն բանը կարելի է ապրել նաև ինչպես Աստված, ընդհուպ՝ մեղքը։ Ահա՛, թե է՛լ ինչ ընտրություն կա, բացի մարդ կամ ավելի անասուն երկընտրանքից։
անտիպ - 9/2026
Հիմնականում, արտաքին պատերի հաստությունը վկայում է ներսի տգիտության մասին. կրոնական տաճարներ, իշխանական ապարանքներ, ...., հիմարի համոզմունք։
© Գորշ
29 янв. 2026 г.
անտիպ - 8/2026
«Ամեն ինչ, կամ ոչինչ»-ը, անկախ նրանից, որ այն երբեմն թվում է բարձր ճաշակի կամ արժանապատվության դրսևորում, գեղեցիկ է միայն` որպես տապանագիր, և հենց որպես տապանագիր էլ վերծանվում է մտքի ամբողջ իմաստը. ամենն ունի նա, ով արդեն ոչինչ է։
© Գորշ
անտիպ - 7/2026
Դեռ այնքա՜ն վաղ էր, որ կոչվեր բանական էակ, բայց արդեն ուզում էր լինել Աստված: Զավեշտալին նրանում է, որ հաջողացրել է. դարագլուխ կատակերգություն։
© Գորշ
անտիպ - 6/2026
Ի՛նձ էլ, ինչպես բոլորին, կյանքը տվել է ընտրություն։ Ե՛ս էլ, ինչպես շատերը, կարող եմ տրվել դրախտի անհոգ տգիտությանը։ Բայց ինձ էլ, ինչպես ոմանց, (ինքնա)ճանաչողությունը ստիպում է պարբերաբար հայտնվել դժոխքում, սակայն բանը նրանում է, որ ես դա անում եմ սիրով ու անում եմ, որ սիրեմ։
© Գորշ
23 янв. 2026 г.
անտիպ - 5/2026
Չարի պարտությամբ հեքիաթը դառնում է չափազանց ձանձրալի պատմելու, կյանքը՝ ապրելու համար։
Բայց, չարից և բարուց անդին, կա՛ անմարդկային ընտրություն՝ վերմարդկային գոյության։
Բայց, չարից և բարուց անդին, կա՛ անմարդկային ընտրություն՝ վերմարդկային գոյության։
© Գորշ
11 янв. 2026 г.
անտիպ - 4/2026
Կյանքի իմաստն ապրելն է, նպատակը` հարատևելը։ Հարատև է այն, ինչն ինքնարար է։
Մարդկանց, որպեսզի համարվեն ինքնարարման գաղափարակիր, պակասում է նպատակի ընկալումը, իսկ իմաստին, ակամա, միշտ են համահունչ` ըստ բնության սահմանած կենդանականության։
© Գորշ
անտիպ - 3/2026
Երբ մտորումը ոչ ոք չի լսում, բայց այն ունի հասցեատեր և(կամ) վկա, կոչվում է արտաքին լռություն (պայմանականորեն` ԼՌԵԼ ԽՈՍՔԸ)։ Երբ մտորումը չունի վկա և հասցեատեր, թեկուզ եթե այն լսելի է, կոչվում է ներքին լռություն (պայմանականորեն` ԽՈՍԵԼ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ)։ Այսպիսով, արտաքին լռությունը կարող է արտահայտվել ընդհուպ ներքին աղմուկով, բայց արտաքուստ միշտ անձայն է, իսկ ներքին լռությունը կարող է արտահայտվել նաև ձայնով, բայց միշտ անաղմուկ է։
3 янв. 2026 г.
2 янв. 2026 г.
անտիպ - 1/2026
Միջակությունն այլ հավատամք չունի, չի կարող ունենալ։ Միջակության միակ «աստվածը» հանրային կարծիքն է։
© Գորշ
Подписаться на:
Комментарии (Atom)
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...









