Խորհրդանիշ՝ Բարձրագույն
Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։
Կազմված է հայերեն երեք
«ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանաչողությունը, ինքնահաղթահարումը (նույնն
է՝ ինքնաոչնչացում) և ինքնարարումը։
Տառերի համակցությամբ կենտրոնում
ձևավորվող եռանկյունը խորհրդանշում է Բարձրագույն Ես-ի, ինքնարարի, երրորդ մեկի արարումը,
ինչին և միտված է ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում փոխպայմանավորված
եռամիասնությունը։
Եռանկյան գագաթներից դուրս
եկող կոր թևերը պատկերին հաղորդում են պտույտ, ինչն արտահայտում է ինքնարարման հավերժականությունը,
ինչպես նաև Բարձրագույն Ես-ի (ինքնարարի, երրորդ մեկի) փոխադարձ, փոխլրացնող կապը ինքնաճանաչողություն,
ինքնահաղթահարում, ինքնարարում եռամիասնության և դրանցից յուրաքանչյուրի հետ առանձին,
միաժամանակ՝ դրանց փոխադարձ, փոխլրացնող կապը միմյանց հետ։
Տառերի հայկական լինելը
խորհրդանշում է գաղափարի ծագումը, բայց ոչ՝ պատկանելիությունը, այն համա- և վերմարդկային
է։
Հիմնական գույնը գորշն է,
ինչը խորհրդանշում է անդինը, հետևորդության, նաև զանգվածների առաջնորդման, քարոզի,
«կրոնականության», ստրկության, իշխանատենչության և այլնի մերժումը, սահմանում է դրա
վերաբերելիությունը բացառապես անհատականությանը։
Սույն մեկնաբանությամբ՝
խորհդանիշը կոչված է համարվել ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ։
Խորհրդանշի հեղինակ՝ Տիգրան
Գորշ, 2021թ.