25 июл. 2021 г.

25/անտիպ

Սիրո խոստովանությունը պետք է ընդունես իբրև մահափորձ, որ ընտրության հնարավորություն ունենաս` ինքնասպանության և էշ նահատակ լինելու միջև, կամ՝ չընդունես ընդհանրապես։ Ու սա կոչվում է սիրել արթմնի

© Տիգրան Գորշ / անտիպ

9 июл. 2021 г.

Գորշի եռանկյուն




Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։

Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանաչողությունը, ինքնահաղթահարումը (նույնն է՝ ինքնաոչնչացում) և ինքնարարումը։

Տառերի համակցությամբ կենտրոնում ձևավորվող եռանկյունը խորհրդանշում է Բարձրագույն Ես-ի, ինքնարարի, երրորդ մեկի արարումը, ինչին և միտված է ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում փոխպայմանավորված եռամիասնությունը։

Եռանկյան գագաթներից դուրս եկող կոր թևերը պատկերին հաղորդում են պտույտ, ինչն արտահայտում է ինքնարարման հավերժականությունը, ինչպես նաև Բարձրագույն Ես-ի (ինքնարարի, երրորդ մեկի) փոխադարձ, փոխլրացնող կապը ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում եռամիասնության և դրանցից յուրաքանչյուրի հետ առանձին, միաժամանակ՝ դրանց փոխադարձ, փոխլրացնող կապը միմյանց հետ։

Տառերի հայկական լինելը խորհրդանշում է գաղափարի ծագումը, բայց ոչ՝ պատկանելիությունը, այն համա- և վերմարդկային է։

Հիմնական գույնը գորշն է, ինչը խորհրդանշում է անդինը, հետևորդության, նաև զանգվածների առաջնորդման, քարոզի, «կրոնականության», ստրկության, իշխանատենչության և այլնի մերժումը, սահմանում է դրա վերաբերելիությունը բացառապես անհատականությանը։

Սույն մեկնաբանությամբ՝ խորհդանիշը կոչված է համարվել ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ։

 

Խորհրդանշի հեղինակ՝ Տիգրան Գորշ, 2021թ.

8 июл. 2021 г.

24/անտիպ

Չէ, եղբայրս, խնդիրը միասնականության մեջ չէ, այդտեղ մենք ամենաշատն ենք կեղծում, քանզի եթե ընտանիքի պես, ապա պետք է որ արագ անցած լինեինք նյութական նվազագույն պահանջի (լափից մինչև եկեղեցու խաչ) ու շատ կարճ ժամանակում լուծեինք բոլոր խնդիրները, որի հնարավորությունն օբյեկտիվորեն կա, ու, միաժամանակ, ակամայից դառնայինք աշխարհում բարձր բարոյականության օրինակ ու առաջնորդող։

Բայց, ու մենք հիմար ենք նաև, երբ հարաբերվում ենք սիրելով կամ ատելությամբ, երբ, ընդամենը, պետք է հարգանքի այն հեռավորությամբ, որը չի ավարտվում հուսախաբությամբ։

Այսպիսով, եղբայրս, մեր նեղացած համակեցությունն ավարտում ենք հաշտությամբ, բայց արդեն մահվան գրկում, ու թե մեզնից ում է տրված զգալ մյուսին կորցնելու ցավը, դա էլ մի այլ վիճակախաղ է՝ գուցե, նաև, բախտավորություն։

© Տիգրան Գորշ / անտիպ

23/անտիպ

- Բարև՛, ամենայն տականքություն, դեռ շա՞տ կա, որ հասնեմ հատակդ։

- Բարև՛, բանական արարած, անկեղծ ասած՝ հարցդ շփոթեցնում է ինձ և ես կորցնում եմ տարածության ընկալումը, քանզի (երբ) ձայնում ես ընդհատակից։

© Տիգրան Գորշ / անտիպ

6 июл. 2021 г.

22/անտիպ

Հայերենն ապահովում է ինքնասուզման առավելագույն խորությունը, բայց, երբեմն, այն ինձ չարացնում է, երբ նրանով ստիպված եմ լսել և տեսնել շրջապատող տգիտությունը, տականքությունն ու ստրկամտությունը, ու ինձ մխիթարում է պատկերացումը, որ, երբևէ, ամեն ոք սկսում է խոսել միայն իր ներքին էությանը համապատասխան լեզվով, որով էլ հայերենն ազատվում է տգետի, տականքի և ստրուկի շուրթերից։

© Տիգրան Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...