29 апр. 2024 г.
250/անտիպ
Սուտը վախի հետևանք է, վախը՝ չիմացության, միշտ։ Ով շարունակում է գնալ խաբեության ճանապարհով, միաժամանակ խոստովանում է, որ իմացության մեջ անկարող է և դա ընդունելու համար՝ տկար։ Տկարությունը ևս չիմացություն է ․․․
249/անտիպ
Շրջապատող իրականությունն այդպիսին համարվում է միայն այն բանի համար, որ դրանում բոլորն են, այնինչ դա մասնակիցներից յուրաքանչյուրի (ինքնա)խաբեությունից հյուսված սարդոստայն է։
Ով գեթ մեկ անգամ հաջողացրել է տեսնել սա, այդուհետ երբեք թույլ չի տա շեղվել ինքն իրենից։
25 апр. 2024 г.
248/անտիպ
Վաճառականության հանդեպ խորքային հակակրանքով պայմանավորված` իմ խիղճը հաղորդակից է միայն ցավին, որը հնարավոր չէ վերածել բառի։
© Գորշ
19 апр. 2024 г.
247/անտիպ
Վկաներն են կանխորոշում ով լինելը։
Նա, ով հաջողացրել է մտածողությունն ազատել բոլոր վկաներից, չի կամենա լինել այլ մեկը, քան ոչինչն է, քանզի չի ցանկանա նվազը, քան ամենն է։
© Գորշ
17 апр. 2024 г.
246/անտիպ
Պայմանավորված աշխարհընկալմամբ, բոլոր դեպքերում, երբ մենակության մեջ մարդն է, նա միշտ վկան է վեճի՝ աստծո և նեռի, գիտության և սնահավատության, բարու և չարի …, ու բոլոր դեպքերում, երբ ինքն է դառնում վեճի կողմ, դիմացը կանգնում է անասունը։
© Գորշ
8 апр. 2024 г.
4 апр. 2024 г.
244/անտիպ
Ճանաչել - յուրացնել - արարել՝ ինքզինքը։ Այն ամենը, ինչը սահմանում, դարձնում կամ պահում է մարդ, դեմ է գոյության այս միակ բարձրագույն ձևին։
© Գորշ
Подписаться на:
Сообщения (Atom)
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...