29 февр. 2024 г.

233/անտիպ

Պարզագույն ճշմարտություններից մեկն էլ այն է, որ մարդիկ, նախ, բաժանվում են երկու խմբի՝ դու և մնացած բոլորը, հետո միայն վերջինն ուրիշ այլերի։

© Գորշ




22 февр. 2024 г.

232/անտիպ

Հպարտությունն է եսի և ամենի միջև սահմանային պատը, այն նույն՝ սիրո գնդակահարության պատը։

© Գորշ



231/անտիպ

Նկատի ունենալով ամենի փոխկապակցությունը՝ յուրաքանչյուր ինքնասպանություն մահափորձ է ուրիշ(ներ)ի և հանցանք՝ գոյության դեմ, եթե չի արվել հանուն մեկ այլ գոյության, կամ ավելի բարձր արժեքի, քան գոյությունն է։
Ավելի խորը դիտարկման մեջ նույն կերպ կարելի է գնահատել ծուլությունը, անբանությունը, պորտաբուծությունը (…), իսկ դրանք կրողի (ինքնա)սպանությունը, ի տարբերություն այլի, համարել առաքինություն ուրիշ(ներ)ի և գոյության հանդեպ։

© Գորշ



19 февр. 2024 г.

230/անտիպ

Երբ տրվում է այն, ինչն անհրաժեշտ է և ոչ այն, ինչը ցանկանում ես, նշանակում է քեզ ուղղված արարչական սեր կա, իսկ եթե ընկալում ես սա կիրառելիության աստիճանի, գոյությանդ մեջ նաև արթմնություն կա, հետևաբար չկա ոչինչ՝ ինքնարարմանդ հակադրվող։

© Գորշ



229/անտիպ

Եթե դժոխք, ապա այնտեղ հատուկ տեղ ունեն նրանք, ովքեր սրբադասվել են կրոնի և բարոյականության կողմից։

© Գորշ



12 февр. 2024 г.

228/անտիպ

Սերունդներից ոչ մեկին տրված չէ, բայց ինչ-որ մեկին վիճակված է դառնալ վերջին մարդու վկան, քանզի երբ ինքնարարման այլընտրանքը մարդու՛ վկայությունն է գոյության վերջին։

© Գորշ




Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...