19 мар. 2024 г.

243/անտիպ

Իշխանությունը չարիք է, երբ իրական չէ (պայմանական է)։ Սա նաև նշանակում է, որ բարությունն ինքնիշխանության հատկանիշ է, դրա բովանդակության և չափի ցուցիչ է, իսկ իշխանության բարձրագույնը բարուց և չարից անդին է։

© Գորշ



11 мар. 2024 г.

239/անտիպ

Մարդուն կամքի ազատության մեջ տեսնելու համար` բավական է նկատել, որ նրա ընտրությունն իմաստավորված է սահմանափակվածությամբ։ Ասվածը նշանակում է, որ ցանկացած դեպքում, երբ մարդուն տրվի ընտրելու անսահմանություն, նա ինքնակամ է ապավինելու  պատահականությանը` չկարողանալով կատարել ընտրություն։
Իսկ ինքնարարին կամքի ազատության մեջ տեսնելու համար` բավական է իմանալ, որ նրա ընտրությունը նույն պատահականությունն է ու այն անընդհատական և ամենուրական է։

© Գորշ



238/անտիպ

Խոստովանում եմ, որ այն, ինչը բարձրաձայնվում է, չի կարող լինել բացարձակ ճշմարտություն, կարող է լինել այն գտնելու փորձ և, իբրև այդպիսին, անկեղծ։ Ու սա էլ, քանի որ չի լռեցվել, ավելին չէ, քան փորձը, բայց ավելին է, քան անկեղծությունը։

© Գորշ



7 мар. 2024 г.

237/անտիպ

Տեսնում են նրան, ում սիրում են (նաև այն, ինչ սիրում են), միայն։ Ճշմարտությամբ բացարձակ լինելուց զատ՝ սա այնքան ճշգրիտ է բացահայտում սիրո էությունն իբրև բարձր բանականություն, որ որպես հոմանիշ «Սիրում եմ քեզ»-ին՝ կարելի է կիրառել «Տեսնում եմ քեզ»-ը։
Իսկ «Սերը կույր է» սոփեստությունն այլ բան չէ, քան միջակի և ցածրի (ոչ բանական) սիրո ամփոփում։

© Գորշ



236/անտիպ

Եթե ասել է «Ես Դու եմ», նշանակում է քեզ տեսել է իբրև միջնորդ իր և ամենի միջև։

© Գորշ




235/անտիպ

Անսերությունից ավելանում են, սիրուց՝ դառնում ավելին։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...