1 нояб. 2021 г.

կպարտվես՝ որպես տիրակալ, կամ կինքնասպանվես՝ որպես ազատանվեր …

Պայքարիդ դեմ՝ որպես վերջին միջոց, երբ այլևս չունենա հպարտության գերին լինելու ոչ մի արդարացում, նա քե՛զ կկոչի իր հպարտություն. կպարտվես՝ որպես տիրակալ, կամ կինքնասպանվես՝ որպես ազատանվեր 

Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ


Գոյության երեք սյուները.

Երկուսն էլ սխալ չեն, բայց ճիշտը նրանց հաշտությունն է, որին չեն հասնում, երբ ակտիվ է երրորդը: Այս եռանկյունին տիեզերական մշտնջենականություն է, որը մնում է անփոփոխ՝ նույնիսկ, երբ խաղացողների քանակը ավելանում է, քանզի պայքարը միշտ պարտադրում է համագործակցություն, ինչը ցանկացած թվով մասնակիցներին միշտ դասավորում է երեք կողմում, հետևաբար՝ հաշտությունն առկա է, երբ պասիվաց(վ)ել է երրորդը, ըստ այդմ էլ՝ այն միշտ ժամանակավոր է, քանզի ոչ մի կողմ վերջնական չի պարտվում, որովհետև բոլորն էլ սխալ չեն:

Մաթեմատիկորեն ասած՝ սա մի բան է, երբ բոլոր ժամանակավոր թվերից միշտ ստացվում է հավերժական երեքը՝ մատրիցա, մատերիա, անտիմատերիա, ու սրանում, նաև, արտահայտվում է մեր ընտրության ազատությունը և, միաժամանակ, դրա անազատությունը՝ որպես մեր կամքից դուրս ընտրելիների ստեղծում/առաջադրում:

ու լռում եմ. հույս ունեմ

Երբեմն, լուսավոր մարդ տեսնելիս ուզում եմ հարցնել նրա տառապանքի մասին, մեկ էլ մտածում եմ` գուցե բոլորի մոտ այդ պատճառի հետևանքը չէ, ու լռում եմ. հույս ունեմ:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Մի այլանդակեք հոգին.

Մի հարաբերության կարիքը պետք չէ գոհացնել այլ բնույթի մեկ ուրիշով կամ նրա հաշվին. ավելի լավ է դատարկ պարզություն, քան հագեցած խառնաշփոթ, ավելի լավ է կարիքի կուտակում, քան անպետքի ավելցուկ:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...