Տարերային խոստովանություն
Գոլորշացրել եմ բոլոր հույզերս, ու դրանք ամպել են գլխիս` այնքա՜ն գորշ, այնքա՜ն հղի։ Տնքում է երկինքը` ինչպես կիրքս և մռնչում է` ինչպես կամքս, ինչպես կուրծքս` դողում է արարչական աղետի տենչանքից, բայց դու դեռ ծիկրակում ես ինձ։ Մեծն իմ լուսատու, մայր իմ հավատամքի ու հայր, իսկական է սերդ առ ինձ` ինչպես լույսդ ու անկասկածելի` ինչպես խավարս, գիտե՜մ, բայց իմն էլ անզիջում իսկության է, ինքնակերտ ու ես չեմ կարող չտրվել լուսնի գայթակղությանը. ես պիտի՜։
Թող եղիցի՛, թու՜յլ տուր հնչի օրորոցայինն ինքնարարի։
© Գորշ
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.