Feb 27, 2026

անտիպ - 28/2026

Երբևէ իմ տեսած ամենասիրուն ժպիտը եղել է այն, որում մահացել էին բոլոր հույզերը։ Ես այն միանգամից խորագրեցի «մահվան ժպիտ»։ Այն նույն չափ սառն էր, նույն կերպ` խորհրդավոր ու այնքա՜ն իմաստավորող ապրելը։ Այդուհետ ես հափշտակված եմ ինքնարարման գաղափարով։

© Գորշ




Feb 26, 2026

անտիպ - 27/2026

Ցանկացած իմաստ իր բարձրակետում աբսուրդ է։ Մարդիկ դրան հասնում են, երբ ստիպված են կամ ճանաչողության մոլագար, բոլոր այլ դեպքերում նրանք գտնվում են իմաստալիության միջակայքում (իմաստալից միջակություն)։
Աբսուրդը մարդ բանականի ինքնասպանության անդունդն է, ու ինքնասպաններից քչերին է հաջողվում իրենց թռիչքով բացահայտել, որ աբսուրդն ունի հանդիպակաց ափ. այն խնձահովիտն է սահմանափակ ճանաչողության և ճանաչելիի անսահմանության միջև։

© Գորշ



Feb 25, 2026

անտիպ - 26/2026

Կյանքը հնարավոր չէ բացատրել. կարելի է միայն մեկնաբանել։ Ուրեմն մեկնաբանել արարչաբա՜ր ...

© Գորշ 





անտիպ - 25/2026

Երկինքը՝ երկրպագում, հողը պատվում է գիշատչին, իսկ զոհի դերը լոկ միջանկյալ է։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...