Aug 31, 2026

անտիպ - 150/2026

Այս գոյաձևը չարժե, որ լինի հավերժական, ու մե՛նք էլ, ինչպիսին որ կանք, չարժենք, որ լինենք հավերժական։ Ծնունդից մահ հատվածում իմաստ ունի միայն յուրաքանչյուր ապրած հույզը` այն էլ միայն ի՛ր ժամանակում, ուրիշ ոչինչ իմաստ չունի։ Հենց հույզն է հավերժության հպումը հոգուն, բայց իսկականը, ինքնինը. այն, որը տրվում է պարզապես, կուզեք` հենց այնպես։ Ձեռք բերված ամեն բան, հենց միայն նրա համար, որ ձեռք բերված է, իսկական չէ։ Հազվադեպ է բախտ վիճակվում հանդիպել իսկական տառապանքի, այն, որ նման է տարերային աղետի. թեկուզ վնասում, բայց չի չարացնում, անգամ կլանում է, հիացնում ու ներշնչում։ Ուրախության իսկականն էլ հաճախ չի հանդիպում, առհասարակ, իսկական քիչ բան է հանդիպում ու ամենն այս այն պատճառով, որ մարդիկ, նախ, իրենք իրե՛նց են հազվադեպ պատահում, իսկ պատահելուց` ճանաչում։

© Գորշ



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...