© Գորշ
Apr 16, 2026
անտիպ - 63/2026
Ով ինքն իրեն բավականաչափ չունի, ստիպված է ապավինել ուրիշին, հանգամանքին, բախտին՝ վերածվելով խամաճիկի այդ «եռագլուխ տիկնիկավարի» համար։ Այդպիսիք հաճախ են առիթ ունենում վիճակների, երբ անհամբերությամբ սպասում են ժամանակի անցմանը, ինչը համարժեք է ապրելու ժամանակը կրճատելուն։ Այսպիսով՝ իր «ինքն»-ի և «դու»-ի միջև ճանաչողական երկխոսության բացակայությամբ մարդուց կերտվում է ամենօրյա ինքնասպանությամբ գոյատևող հպատակը։ Մարդիկ, մեծամասամբ, կենդանական աշխարհում ջոկվում են ոչ թե իբրև բանական էակ, այլ իբրև անձնասպան անասուն։
Subscribe to:
Post Comments (Atom)
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...

No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.