Կյանքը չափազանց կարճ է պատասխանների և հազիվ բավարարում է հարցերի իմացությանը, ու\ բայց երբ տեսնում ես կրտսերների` հարցեր տալու շտապողականությունը, ավագների` անպայման պատասխանելու համառությունը, երբ տակավին չեն հասունացել հարցերի, որովհետև իրենք էլ են շտապել ստանալ պատասխաններ, ցավ ես ապրում, որ անպետք է եղած\առկա իմաստունների գոյությունը, քանզի հազարամյակների այս կրկնությունը չեզոքացնում է միասին հարցնելու համերաշխություն տեսնելու հույսը, ու մարում է խելագարվածների ճանաչած ճշմարտությունների լույսը:
Ոչ նրանք, ովքեր տալիս են պատասխաններ, այլ նրանք, ովքեր սովորեցնում են ունենալ հարցեր` ինքդ լինելով հարցի հասցեատեր, պիտի լինեն ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ. նրանք, ովքեր ճրագը ձեռքներին մն(ացել)ում են այն կողմ կրթարաններից, ում լինելիության մասին իմանում ենք՝ արդե՛ն մարած պատրույգից։
© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.