Իմ հանդեպ զգացած անտանելի կարոտից բուժում եմ միակ հնարավոր միջոցով` հեռանում եմ ընդմիշտ, անպայման հանկարծակի և առանց բացատրության, որ խորը հիասթափությունը վերաճի վերքն արագ սպիացնող ատելության, ու եթե նա չդիմանա, նշանակում է` սխալվել եմ նրա հաշվով, դիմանալու դեպքում էլ` ճշմարիտ լինելս մնում է միակ սփոփանքը, որով տանելի է դառնում՝ այլևս միայն իմ կարոտը:
Եվ երբեք չեմ հասկացել նրանց, ովքեր շտապում են ազատվել կարոտից` դրա պատճառ զգացմունքը մշտական ներկայությամբ սպառելով:
…
Վանում եմ՝ գրկվելու տենչով, որ չկասկածեմ «հենց ինձ» կոչվող պետքին, և գրկում եմ՝ վերջին հրաժեշտի հուզմունքով, որ կասկածեմ անդառնալի վերջին, արդյունքում՝ ձեռքերս հաճախ զգում եմ սեփական մեջքիս:
© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.