31 окт. 2021 г.

վերջին հաշվով, ամենահաճելին մինչև կտին հասնելու ընթացքն է

Ի պատասխան հարցի, թե որ կենդանուն կուզեիր նմանվել, մեծամասամբ հնչում են գիշատիչների անուններ, որոնք, վաղ, թե ուշ, վտարվում և/կամ սպանվում են սեփական զավակի կամ երիտասարդ ամորձիներով ցեղակցի կողմից: Իսկ ես հաճախ նախանձում եմ հավերին, որոնք, պարբերաբար, նույն կուտն են ուտում և ոչինչ չեն հիշում, ու բնավ կարևոր չէ, որ հետո մորթվում են. չէ որ, վերջին հաշվով, ամենահաճելին մինչև կտին հասնելու ընթացքն է` բացառապես բոլոր դեպքերում:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...