Մարդն ինքնարարմանն այլընտրանք չունի եւ, գուցե, սրանում նա միակ դժբախտ էակն է, որը չի կարող իրեն թույլ տալ արարչի անսպառ հովանավորչության ներքո անհոգ գոյություն, բայց անկախ նրանից, որ ինքնարարումը դեռ չի հռչակել իր լինելիությունը պայմանավորող մեկ նպատակ, նա հենց այդ նպատակով էլ առաջնորդվում է վաղնջական ժամանակներից։ Նրա ցանկացած ձգտում՝ անգամ անմահանալու ցանկությունը, եւ նրա ցանկացած նվաճում՝ այդ թվում ինքնաբուժման, ոչ միայն անկախ չեն ինքնարարումից, այլ՝ ուղիղ ածանցվում են դրանից։ Ուստի, բանականության նվաճման եւ առաջնորդման այս ՀԱՎԱՏԱՄՔԸ ճշմարիտ արթմնությունից զատ, նաեւ զգուշացում է սպասվող հոգեւոր ճգնաժամի, որն արդեն իսկ անգիտակից զգալուց բացի, գիտակցաբար ընկալվելու է, քանզի երբ ինքնարարման մեջ բոլոր նվաճումները դեռ միայն մարմնական են, որի ցանկացած հաջորդող ձեռքբերման հետ զգալի է լինելու, թե էությունն ինչքան հին, սահմանափակ ու անհապատասխան է դրան։ Բայց հենց այն նույն դժբախտությամբ, որ ինքնարարմանն այլընտրանք չկա, մարդը դատապարտված է գտնել մարմնականի եւ հոգեւորի ներդաշնակությունը նաեւ դրանց բարձր զարգացման մակարդակում ու լինել այդ ներդաշնակումը՝ անկախ նրանից, թե դրան հասնելու համարn դեռ քանի քաղաքակրթություններ պետք է անցնի, քանզի հակառակը կնշանակի ոչ այլ բան, քան ոչնչացում։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.