Կոնկրետ հանրույթում հաճախ հանդիպող մտածողության բոլոր նմուշները իմանալով` կարելի է կանխատեսել գրեթե բոլորի վարքը։ Բացի այն, որ մարդու մեջ սեփական կամ ընդօրինակված փորձով կարծրանում են նմուշներ, որոնք պայմանավորում են նրա վարքը համանման հանգամանքներում, դրանք վաղուց նաև ներմուծվում են (արվեստով, հեղինակությամբ, գրով, սրով և այլն) կառավարում ապահովելու համար։ Եթե իրապես կամքի ազատություն, ապա այն հնարավոր է, այն էլ որոշակի վերապահումով, դիտարկել խենթերի մոտ, որոնք նույն նմուշային մտածողության կողմից մեկուսացվում են իբրև համակարգին սպառնացող վտանգ։Մարդը սովորութային կենդանի է` մտածողությամբ, վարքով, ընդհուպ բնավորությամբ ու նամանավանդ բարոյականությամբ։
Այս համատեքստում կամքի ազատությունը բացահայտվում է իբրև հանճարեղ սուտ` հպատակությունն ինքնաշխատության հասցնելու համար։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.