14 окт. 2021 г.

Սիրում եմ այն, ինչ քանդում է ինձ

Սիրում եմ այն, ինչ քանդում է ինձ …, ամեն հավաքելուց մասնիկ եմ կորցնում, բայց դա չի պակասեցնում, այլ՝ է՛լ ավելի է մոտեցնում միակ իսկականին:
Աչքերիցս ազատվելուց հետո, ինձ զգում եմ առանց ձեռնափայտի կույր՝ շրջապատված բազմաթիվ անտարբեր «տեսնողներով», կամ, գուցե, իրավացի՞ են հուշում՝ ճիշտ հակառա՞կն է …, այդ դեպքում որտեղի՞ց է այս համատարած դիահոտը փչում, գուցե ժամանակն է քթի՞ց էլ ազատվել, ականջներից էլ, որ դադարեմ ներսի գոռոցով դրսի աղմուկը խլացնել, …, իսկ լեզվից մնացել է միայն շուրթերս խոնավեցնելու գործառույթը:
Դե շտապե՜ք, ոտքե՜ր, որ վաղուց սեփական տրամաբանությամբ եք քայլում, ձեռքերս էլ ձեզ փոխնորդ զույգ են դարձել. հասցրեք այդ միակ իսկականին, որ անէանամ գրկին:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...