Երբ գնահատում են ըստ կրած հոգսի, հիշի` եզի որակնել է որոշվում ըստ տարած բեռի, ու գովելով քեզ էլ են զրկում սեր ապրելու ազատությունից, որ վերածեն է՛լ ավելի պիտանի լծկանի:
Եթե բացառությունների գոյությունն այս դեպքում անտեսենք, ապա` վստահաբար կարելի է ասել, որ մարդկանց մոտ չի էլ լինում գնահատելու այլ պատճառ ու նրանք նաև ինքնակամ են բեռնվում` ըստ տարած քաշի գնահատելով սեփական հպարտությունը, իսկ հոգնության մասին երբեմն հնչող նրանց տնքոցն ընդամենը բողոքն է պարգևատրման պակասի, որն ակնկալում էին բեռնվելուց առաջ: Ու հազվադեպ է պատահում, որ բեռնաթափվեն գնահատանքում մտրակը ճանաչելով, որից հետո խոտակեր լծկանից պիտի նախընտրեն վերածվել հոշոտող գիշատչի, եթե վերջինիս վերջնականապես չեն սատկացրել եզի կճղակների տակ: Սովորաբար, բեռը վայր են դնում լուծի տակ սատկելուց հետո, իսկ ավելի ճիշտ է ասել` բեռը վայր չեն դնում` այն ընկնում է նրանց անշնչացած մարմնի հետ:
Անշուշտ սրանում նաև կա ոգեշնչում առ փառասիրություն, իսկ ինչո՞ւ ոչ` եթե դա կարող է ստեղծել նոր որակի առաքինություն, ի տարբերություն հպարտության, որն հաճախ ծնում է ստրկություն: Եվ վերջապես, միթե՞ նվաստացուցիչ չէ այն սերը, որը չի ծնվում ինքնասիրությունից:
© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.