Պատահում են այնպիսի հրաշալի ստեղծագործություններ, որ դժվարանում ես անգամ պատկերացնել, թե ինչքան մեծ մեղք պետք է գործած լինի մարդը, որ այսչափ ինքնախարազանվի, սեփական ոչնչության ինքնագիտակցում ապրի ու այդքան մոտենա գոյի անսահմանությանը:
Թերևս, անհամեմատ ավելին կլինեին արվեստի գործերը, եթե մեղանչության համար դատապարտեին ստեղծագործելու՝ որպիսի պոտենցիալ կրում է ամեն մարդ, եթե, իհարկե, մեղքն էլ չհամարենք յուրահատուկ արարչություն՝ երբեմն հանճարեղությամբ գերազանցող առաքինություն պատկերող ստեղծագործությունները և, ի տարբերություն դրանց, այդքան իրական բնութագրող կյանքը։
© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.