- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,
- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,
- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում, երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,
- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ` լուռ կրում,
- հույս են տալիս` իրենք դրա կարիքում,
- լուսավորում այլոց ճամփան` իրենք խավարի մեջ մնում …
Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը` միամտություն,
- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում` նրանցով ինքնահաստատվում, բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,
- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում,
ու այն բացառիկ տեսակին են պատկանում, որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,
- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ...
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.