Նպատակներն անվերջ ավելացնել հնարավոր չէ, ու գագաթնակետից մեկնարկող անկումն անխուսափելի է, որտեղ չկա սահուն իջնելու հնարավորություն՝ անիմաստության խորքում հանկարծակի ես հայտնվում. ծայրին հասնելուն պես՝ բուրգը շրջվում է ուղիղ գլխիվայր, որից դուրս գալուն պետք է ավելի շատ պահանջների բավարարում՝ մինչև հույզերի զրոյական տիրույթ հասնելու, ապա՝ նոր բուրգ կառուցելու համար, ու քանի որ յուրաքանչյուր հերթականը ստացվում է նախորդից փոքր, իսկ պահանջների բավարարումը՝ մեծ, վերջացնում ես անիմաստության մեջ ուժասպառ խեղդվելով, կամ՝ զրոյին հորիզոնականորեն հիասթափվելով, եթե ինքնախաբեության բութ հավատը չի համոզում, որ վերջին ամենափոքրը մեծ է առաջին ամենամեծից։
Ըստ այսմ, եթե նպատակ, ապա՝ հիասթափության առանցքով սրտի և մտքի զրոյական տիրույթին հավասարակշռմամբ, այլ ավելին՝ աննպատակ. գիծը փոխարինելով զրոյի միջնակետով՝ դրան տանող անհաշվելի շառավիղներով …
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.