Այս կյանքում ճանաչողության առավելագույնին հասավ ոչ նա, ով նետվեց մահվան գիրկը և ոչ էլ նա, ում առևանգեց մահը, այլ նա, ով ամուսնացավ նրա հետ:
Այս հնարավորությունը կյանքը տալիս է ամենքին՝ ծնվելու պատահականությունից մեռնելու անհրաժեշտություն ճանապարհին առաջարկելով կանգ առնել միայնության ջրհորի մոտ, ապա գնալ ինքնաճանաչողությամբ, որին լիարժեք հասունանում է միայն նա՝ ով դիմանում է մինչև իր մասին վերջին մարդու մոռանալը, … ու մի օր հասնում է պահը, երբ երանությամբ տալիս է համաձայնությունը՝ մեկնարկել մեռնելու պատահականությունից ծնվելու անհրաժեշտություն ճանապարհը:
© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.