5 нояб. 2021 г.

եռամիասնություն, որից ՄԻՏՔԸ դառնում է ինքնարար ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ, ՍԻՐՏԸ՝ իմաստնությանն անհրաժեշտ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ, ԿԻՐՔԸ՝ ինքնազոհության արժանի ՄԵՂՔ …

           Միայն մտքի ակտիվությամբ հոգին դառնում է ամուլ քահանա,

Միայն սրտի ակտիվությամբ՝ պլատոնական ավանակ,

Միայն կրքի ակտիվությամբ՝ վավաշոտ շուն:

Դրանց բոլորի, բայց իրարից անկախ ակտիվությամբ, այդ երեքն է մեկում:

Այն, ինչ կոչվում է հոգևոր երրորդություն, ոչ այլ ինչ է, քան մտքի, սրտի և կրքի փոխկապակցված ակտիվությունը ՄԵԿում. եռամիասնություն, որից ՄԻՏՔԸ դառնում է ինքնարար ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ, ՍԻՐՏԸ՝ իմաստնությանն անհրաժեշտ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ, ԿԻՐՔԸ՝ ինքնազոհության արժանի ՄԵՂՔ …

Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...