7 нояб. 2021 г.

Հրաժեշտային.

Դուք այնքա՜ն ծիծաղելի եք տխրում ու այնքա՜ն ձանձրալի՝ ուրախանում. բոլոր զգացմունքներում և ապրումներում դուք հյուր եք, իսկ ներկայում կաք, ինչպես վերջին գնացքը բաց թողած ուղևոր, ով մտովի հասնում է գնացքին, պայթացնում է գնացքը, հաջորդ կանգառում դիմավորում է ինքն իրեն , բայց շարունակում է նայել հակառակ կողմը, որտեղից չի գալու հաջորդը 

Դուք պիտանի եք միայն որպես համոզմունք, որ պետք է խաչ նկարել՝ նախապես բացված ուղին ուղղահայաց հատելով և հեռանալ՝ ինքնարարման արահետով, կամ՝ ճանաչողությամբ ինքնաոչնչացվել, ու/բայց ուղին զուգահեռ Չշոշափել 

Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...