Սերն առկա է ինքնին` անկախ նրանից կա սիրելի, թե ոչ, և շարունակաբար կուտակվում է, ու սիրելիի չլինելու դեպքում` հանգում եսասիրության. հետևաբար, եթե հանդիպում ենք եսասեր մարդու, չշտապենք պարսավանքի ենթարկել նրան. գուցե նա ընդամենը դժբախտներից է, ով շատ ուզել, բայց չի հավատացել, որովհետև չի սիրվել, իսկ սերը կուտակվել ու չի ուղղորդվել: Իսկ այդ դժբախտությունից խուսափելու համար սիրել է պետք, երբեմն թեկուզ տխմար մեկին, թեկուզ ինքնահամոզումով. չէ որ, վերջին հաշվով, ամենքիս համար սիրելն ավելի հավանական է, քան սիրվելը կամ, գոնե, կասկածելի չէ:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.