7 нояб. 2021 г.

առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը

Ինքնահաղթահարում, որի համար նախ պետք է ինքդ քեզ ոչնչացնես, ու սա է մեկ ձգտումը, որն արդարև կարող է կոչվել ԲԱՐՁՐԱՆԱԼ:
Ընտրել ուղին, որտեղ տառապանքն է անհրաժեշտություն, ուրախությունը՝ պատահմունք, ինչպես կա իրականում. առաջինով գնալով՝ նման վեր խոյացող սանդուղքի, երկրորդով՝ թոթափելով հոգնությունը ոտքերի, որոնք պետք է կանգնեն երբևէ հնարավոր ամենաբարձր գագաթին՝ սեփական գլխին, որտեղից ներքև անգամ աստվածներն են տեսանելի՝ մարդկանց աղոթքների կապանքներից ազատվելու աղերս-աղաղակով:
առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը
Ծնվելն ապրելու նախադրյալն է, իսկ պայմանը՝ համաձայնությունը, որը դեռ պետք է ձեռք բերել. միայն այս դեպքում է բացարձակ պարտականության մեջ ի հայտ գալիս հարաբերական իրավունքը, որը բացարձականացնելու ձգտումն էլ կոչվում է ԲԱՐՁՐԱՆԱԼ 

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...