7 нояб. 2021 г.

անհնար է ապրել այնտեղ, որտեղ արարիչները գերադասում են լինել կռապաշտներ

Եթե կյանքի ճշմարտություններ փնտրող ես, ապա անխուսափելիորեն գալու է պահը, երբ հասկանալու ես` դրանք գտնելու համար աշխարհում շրջելու փոխարեն պետք է աշխարհից փախչես, ու փախչելու ես: (Ինքնա)Ճանաչողությանդ զուգահեռ՝ հասունանալու է ձեռք բերած իմաստնությունդ ուրիշներին տալու սերն ու անհրաժեշտությունը, որի համար նորից պետք է վերադառնաս, ու վերադառնալու ես, բայց այն էլ՝ միայն հասկանալու կյանքի մասին իմացությունդ ամբողջացնող իրականությունը` ոչ մեկին պետք չէ քո ճանաչած ճշմարտությունը, քանզի ամենքին սահմանված է իրենը, ու կրկին\վերջին անգամ զգալու ես աշխարհը լքելու ցանկությունը, բայց\որովհետև արդեն անհնար է ապրել այնտեղ, որտեղ արարիչները գերադասում են լինել կռապաշտներ:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...