Մարդու կողմից կառուցված /ստեղծված/ գրեթե բոլոր վեհաշուք կառույցները, որոնք մենք պաշտում ենք, դրանցով հիանում ու մարդկության ձեռքբերումներ ենք համարում, հնարավոր են եղել շատերի արյան, արցունքի, ցավի, մեռնելու , …` ընդհանրացված` չարի շնորհիվ, իսկ բարին «ընդամենը» այն կանաչները, ծաղիկները, փշերն են, … որ, ամեն տեսակ տրորումից հետո, չեն դադարում ծլել պատերին, քարերին, … սրտերում, որոնք պոկում ենք, հնձում ենք, տարաբնույթ թունանյութերով դրանց դեմ պայքարում ենք, որ, փաստորեն, այդ չարածինները փլուզումից պաշտպանենք:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.