4 нояб. 2021 г.

Նրան, ով ասում է՝ միշտ պահով է ապրում, հարցրու՝ ինչպես է մինչ օրս ողջ մնացել

Այն, ինչ ապրում ենք ներկայում, անցյալի հետևանքն է, իսկ թե ինչպես ենք ապրում այդ ներկան, պայմանավորված է ապագայի պատկերացումից: Երբ ունենք լավ սպասումներ, ներկան ապրում ենք դրական հույզերով, իսկ վատի դեպքում` բացասական, այսպես, նաև, երբ չունենք որոշակիություն սպասումներում` կրելով անհանգստություն:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ապագայի կանխատեսումը երաշխավորված փաստ չէ, թվում է հնարավոր, լոկ մտովի փոխելով սպասումներն ու պատկերացումները, ազդել ներկան ապրելու որպիսության վրա` ձգտելով դրականին: Բայց սա եզրակացություն է` տեսականորեն հնարավոր, գործնականում՝ նույնչափ անհնար, քանզի թեպետ չկա ապագայի հաստատուն որոշում, բայց կա ներկայով պատճառաբանվող կանխասպասում` որոշակիություն, որից համապատասխան հույզերն են ածանցվում:
Հետևաբար՝ չի կարող լինել ապագայի սպասումից անկախ ներկայի ապրում: Եթե անգամ այսօրը վերջինն է համարվում, վաղվա չլինելը ևս ստեղծում է համապատասխան պատկերացում` ոչ դրական սպասում` այսօրվա բացասական ապրում (բացառությամբ, երբ մահ ես տենչում):
Նրան, ով ասում է՝ միշտ պահով է ապրում, հարցրու՝ ինչպես է մինչ օրս ողջ մնացել, ու թե պատասխանի, որ երբեք մեռնելու ցանկություն չի ունեցել, արժե լռել. նա չի էլ ապրել:
Իսկ մշտապես պահով ապրելը, անշուշտ, երանելի կլիներ՝ թեկուզ, որ կարճ ժամանակ անց պիտի անցյալով և ուրիշի շուրթերով հիշվեր:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...