3 нояб. 2021 г.

այն ամենում, ինչ փառաբանում է ամբոխը, հնարավոր չէ գտնել անհատի երջանկությանը նպաստող որևէ բան

Գործողության (անգործության) մղող կամքում սուբյեկտի բաժինն այնքան է, ինչքան մնում է կոնտեքստինը հանելուց հետո, ու իրականում չկա խիզախություն այնտեղ, որտեղ սովորաբար տեսնում է հանրային ընկալումը, քանզի այն միշտ ենթադրում է սուբյեկտի կամքի գերակայություն կոնտեքստի կամքից և հակադրություն դրան: Այնուհանդերձ, հասարակության համար դրական արդյունք ապահովող «խիզախությունն է» ընդունված փառաբանել, ինքնազոհությամբ դրսևորվելու դեպքում` հերոսացնել, իսկ հակառակը` համարել մեղսագործություն ու դատապարտել, այն դեպքում, երբ հենց վերջինում է գերակշռում սուբյեկտիվ կամքն ու դրա ազատությունը, հետևաբար` արտահայտվում խիզախությունը:
Ու, առհասարակ, այն ամենում, ինչ փառաբանում է ամբոխը, հնարավոր չէ գտնել անհատի երջանկությանը նպաստող որևէ բան:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...