4 нояб. 2021 г.

ամենքի հոգին կլանելու, ձուլելու, միավորելու համար լինելու է անչափ այլանդակ և այդչափ էլ՝ սքանչելի

Արվեստը, բացառապես, անհատականության, հետևաբար՝ միակ լեզուն է, որով իրար կարող են հասկանալ, հետևաբար՝ լինել հաշտ մարդիկ` բաժանվող տարածքային, ազգային, լեզվական, ցեղային, դասային, տոհմային, կրոնական …, անգամ ըստ բակային տարբերության, որին հաջորդող մրցակցությունը, անխուսափելիորեն, հանգում է անհաշտության: Ուստի, աշխարհի զինաթափման մեկ միջոցը և առաջընթացի ուղին, որն արդարև կարելի է համարել մարդկության զարգացում, մինչ այս գոյություն չունեցած համամարդկային` գերմարդկային արվեստի հայտնագործումն է, որը պիտի կոչվի միակ ճշմարիտ հավատք, արարողը՝ միակ իսկական աստված:
Ու այդ անհայտի մասին գիտեմ միայն այն, որ ամենքի հոգին կլանելու, ձուլելու, միավորելու համար լինելու է անչափ այլանդակ և այդչափ էլ՝ սքանչելի։ Թեպետ, այս երկու հատկանիշներն, առհասարակ, մարմնացումն են ցանկացած արվեստի, բայց գոյություն ունեցողներում միշտ չափից ավել կամ պակաս է մեկը կամ մյուսը։

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...