«Եթե շունը կծեր տիրոջ ձեռքը, ով չոր հացի կտոր էր պարզել երկարատև քաղցի մեջ թողելուց հետո, գուցե այդ պահից ծնվեր նրանց իսկական ընկերությունը, բայց, ցավոք, նա ոչ միայն վերցրեց, այլև երախտագիտությամբ թավալվեց տիրոջ ոտքերի տակ, ով էլ հասկացավ, որ, փաստորեն, շան ստրկությունն ավելի շահավետ է, քան նրա հետ ընկերությունը:
Ու զավեշտալին այն է, որ դա մինչ օրս կոչվում է հավատարիմ և լավագույն ընկերություն, որին, սակայն, հավատում է միայն շունը». այսպիսի դիտարկում արեց գայլը, ու նախընտրեց մնալ վայրի:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.