Ուրիշներին հավատալու համար պետք է լսելիս փակես աչքերդ, և բացես, եթե նախընտրում ես առաջնորդվել սեփական համոզմունքով, ու սրանում չունի նշանակություն հավատալիքի հիմնավորվածությունը, քանզի այս դեպքում այն վերածվում է գիտելիքի` որպես միանշանակ վերաբերմունքի ենթակա փաստի` զերծ հավատ-կասկածից:
Ուստի, քանզի ստացվում է, որ հավատն ու կասկածը միայն սուբյեկտիվ վերաբերմունք են, ապա` նախընտրում եմ հարաբերվել միջավայրին դրանցից անդին: Ոմանք կհարցնեն` արդյո՞ք դա չի կոչվում անտարբերություն, առանց առարկելու կպատասխանեմ` դիմացինին տալիս եմ դրսևորվելու ազատություն ու, փաստորեն, հիմարացնելու ոչ մի հնարավորություն:
…
Ինքնավստահությամբ լրացնել ուրիշ(ներ)ի հանդեպ վստահության պակասը, ինչը կոչվում է հպարտ մենություն, ու արյունը թանձրանում է սրտում, իսկ հակառակ դեպքում՝ նոսրանում այնքան, որ անգամ քերծվածքը չի սպիանում:
Կասկած-հավատից անդին. կա՛ ընտրություն…

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.