Երբ լուր ստացվեց, որ թշնամին հարձակվում է, թագավորը սարսափից սկսեց դողալ իր գահին նստած, իսկ երբ ժողովուրդը ինքնազոհաբար դիմակայեց ու հաղթեց, նա ասաց. «Այդքան նախազգուշացրել էի հակառակորդին, որ ինձ չզայրացնի, տեսեք ո՛նց է մարմինս ցնցում բարկությունից», ու արքայի վախը իրենց ներկայությամբ նվիրաբար կիսող «ազնվականները» շտապեցին նրան սփոփել ծափերով և բացականչություններով. «կեցցե՜ հաղթանակած թագավորը, փա՜ռք մեր ամենայն փրկչին»: Իսկ երբ ավարտվեց «արիստոկրատական» խրախճանքը, թագավորն արձակեց հետպատերազմյան հրամանը. «սահմանների վերականգնման համար կրկնապատկել հասարակությունից գանձվող հարկերը», ու «ազնվականները» շտապեցին ի կատար ածել «հաղթանակած» արքայի «իմաստուն» որոշումը: Իհարկե, անմասն չէր նաև հոգևոր առաջնորդը և այս ողջ ընթացքում հնչում էր նրա օրհնությունը. պատերազմի ժամանակ պալատի ներսում, պատերազմից հետո` դրանից դուրս:
Հորինված պատմություն, կամ, գուցե, պատմության մեջ հաճախ կրկնվող իրականություն:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.